«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 
  • Եգիպտոսը կվերականգնի Սիրիայի հետ հարաբերությունները

    Եգիպտոսը կվերականգնի Սիրիայի հետ հարաբերությունները

    20.07.2013| 18:20
    Եգիպտոսի նոր իշխանությունները որոշել են վերանայել Սիրիայի հետ հարաբերությունների խզման կառավարության որոշումը։ Ինչպես հայտնել է Եգիպտոսի արտգործնախարար Նաբիլ Ֆահմին, երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունները դժվար վերականգնվեն ամբողջ ծավալով։ Ֆահմին նաև ավելացրել է, որ Եգիպտոսը չի ծրագրում աջակցել Բաշար Ասադի դեմ իրականացվող ռազմական գործողություններին։ Հիշեցնենք, որ մեկ ամիս առաջ նախկին նախագահ Մուրսին սատարում էր Եգիպտոսին սրբազան պատերազմ հայտարարելու կոչերին։
  • Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ. 100 դրամանոց «հեղափոխություն»

    Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ. 100 դրամանոց «հեղափոխություն»

    20.07.2013| 17:56
    Այսօրվանից թանկացած հանրային տրանսպորտից օգտվել, բայց «հին» սակագնով՝ 100 դրամ վճարելը ոմանք բնորոշում են որպես «բունտ»: Մյուսները գործածում են «բողոք», «ակցիա», անգամ՝ «հեղափոխություն» բառերը: Ամեն մեկն, իհարկե, ինչ-ինչ փաստարկներ կբերի՝ հօգուտ իր բնորոշման: Բայց, ըստ իս, եթե խորը նայենք, ապա երևույթի առավել դիպուկ բնորոշումը «քաղաքացիական անհնազանդությունն» է:
  • Մեզ`հայերիս, որքա՜ն է պակասում համարձակությունը. բայց «զատո» լավ ճառ ասել գիտենք

    Մեզ`հայերիս, որքա՜ն է պակասում համարձակությունը. բայց «զատո» լավ ճառ ասել գիտենք

    20.07.2013| 17:39
    «Ռոսիայի» կանգառում հավաքված մարդիկ քննարկում էին տրանսսպորտի նոր սակագինը: Տարեց մի կին վրդովված պատմում էր, թե ինչպես է «Կոմիտասից» գալուց 100 դրամ վճարել, որի համար էլ վեճի մեջ է բռնվել 19 համարի երթուղայինի վարորդի հետ: «Ասեցի`լավ եմ անում, հերիք էղավ` ինչ մտքներով անցնի ասեն`մենք էլ սուսուփուս անենք: Ասի`եթե քո վիճակն էնքան լավ ա, որ իմ փոխարեն կտայիր 150 դրամ, իմը շատ վատ ա, ես ոչ աշխատում եմ, ոչ էլ կողքից օգնող ունեմ: Թող պետությունը նախ գործ տա`աշխատենք, հետո նոր գին բարձրացնի ու պահանջի»:
  • Ռուսաստանի աշխատաշուկան էլ բանի նման չի

    Ռուսաստանի աշխատաշուկան էլ բանի նման չի

    20.07.2013| 14:06
    Պաշտոնական տվյալների համաձայն՝ Ռուսաստանի աշխատունակ բնակչության 5%-ը գործազուրկ է: Պատկան մարմինների հավաստմամբ, այս ցուցանիշը մինչև աշուն կարող է աճել, թեև՝ ոչ կտրուկ: ՌԴ-ում մարդկանց գերակշիռ հատվածն աշխատում է առանց աշխատանքային պայմանագրերի, հատկապես՝ հանրային սպասարկման ոլորտում, առևտրում և շինարարությունում: Այս պահին ՌԴ աշխատանքի նախարարությունը մշակում է ծրագիր, որը թույլ կտա աշխատողներին ստվերից դուրս գալ և գործել օրինական աշխատաշուկայում: Ի դեպ, ինչպես պաշտոնատար անձիք են տեղեկացնում ռուսական ստվերային տնտեսությունում այս պահին աշխատում է շուրջ 20 մլն մարդ, որը տարեցտարի ավելանում է:
  • Նորայր ՆՈՐԻԿՅԱՆ. Մենք մնացել ենք Իսրայել Օրու ժամանակակիցը

    Նորայր ՆՈՐԻԿՅԱՆ. Մենք մնացել ենք Իսրայել Օրու ժամանակակիցը

    20.07.2013| 13:48
    Հրաչյա Հարությունյանի մեծ աղմուկ հանած գործը հրաշալի լակմուսի թուղթ հանդիսացավ՝ մեկ անգամ ևս հասկանալու, ըմբռնելու մեր հավաքական գիտակցության մեջ արմատացած այն հիվանդագին ախտերը, որոնցից, արդեն քանի-քանի դար, չենք կարողանում ձերբազատվել:
  • «Կայարանը»  ներկայացնում է բացառապես արձակ գործեր

    «Կայարանը» ներկայացնում է բացառապես արձակ գործեր

    20.07.2013| 12:42
    Լույս է տեսել արձակագիրների «Կայարան» գրական ակումբի համանուն տարեգիրքը: «Կայարան» ակումբը գործում է 2012-ից:Ակումբի նախագահ, «Կայարան» գրական հանդեսի խմբագիր Սուսաննա Հարությունյանը մեզ հետ զրույցում ասաց, որ տարեգիրքը ներառում է բացառապես արձակ գործեր` պատմվածքներ, վիպակ, էսսեներ, թարգմանություններ, առանձին բաժնով ներկայացված են նաև երիտասարդ գրողների ստեղծագործությունները: Տարեգրքի հրատարակմանը բացառապես աջակցում է «էդիթՊրինտ» հրատարակչությունը:
  • Դիվանագիտության շարքային զինվորների մասին. Սուրհանդակներ

    Դիվանագիտության շարքային զինվորների մասին. Սուրհանդակներ

    20.07.2013| 12:36
    ԱԳՆ-ն բարդ և բազմաճյուղ կառուցվածք է` բաղկացած բազմաթիվ օղակներից: Համակարգի կենսունակությունը մեծապես կախված է նրա հստակ և անխափան աշխատանքից: Այստեղ հատուկ տեղ ունեն դիվանագիտական սուրհանդակները: Այդ մարդիկ բանակցություններ չեն վարում, պայմանագրեր չեն ստորագրում, ընդունելություններին և ճաշկերույթներին չեն մասնակցում: Ընդհակառակն, աշխատում են մնալ ստվերում:
  • Հացադուլը միայն օգնում է, կարծում են գիտնականները

    Հացադուլը միայն օգնում է, կարծում են գիտնականները

    20.07.2013| 11:57
    Հացադուլը ոչ միայն նիհարեցնում է մարդուն, այլև բարելավում է նրա աղիքային միկրոֆլորան և երկարացնում կյանքը: Այն ապացուցել են Շանհայի համալսարանի հետազոտողները: Այդ մասին հրապարակված է Nature Communications ամսագրում:
  • Մեղք էր վարչապետը

    Մեղք էր վարչապետը

    20.07.2013| 11:54
    Օստրավայի երկրամասային դատարանը որոշել է ազատ արձակել Յանա Նագիովային, Ռոման Բոչկային և գեներալ Օնջեյ Պալենիկին, քանի որ այլևս որևէ պատճառ չկա` հայտարարել է դատարանի մամլո քարտուղար Լյուցիա Բոխմովան: Նրանք մեղադրվում էին կոռուպցիայի մեջ: Դատարանի նախագահը գտնում է, որ երեք կասկածյալներն ազատ են արձակվել տասնյակ վկաների հարցաքննությունից հետո:
  • Եգիպտոսն ունի նոր կառավարություն, իսկ խնդիրները հին են

    Եգիպտոսն ունի նոր կառավարություն, իսկ խնդիրները հին են

    20.07.2013| 11:53
    Մեկ շաբաթ տևած բանակցություններից հետո ձևավորվել և անցումային նախագահ Ադլի Մանսուրին երդվել է Եգիպտոսի կառավարությունը: Կառավարության երդմնակալությունը տեղի է ունեցեկ Կահիրեի «Ալ Իտիհադիա» պալատում: Կառավարության կազմում 32 նախարարներ են և 3 փոխվարչապետ: